«Տարածքների յանձնումը թշնամուն յանգեցնելու է Կիրանց եւ Բերքաբեր գիւղերի երեք կողմից շրջափակմանը». Վարդան Ոսկանեան
Իրանագէտ Վարդան Ոսկանեանը գրում է.
«Տելեգրամեան «Յետպատերազմ» ալիքի քարտէզում կարմիրով նշւած է Հայաստանի այնկտորը, որը բռնազաւթւած է թշնամու կողմից, իսկ կանաչով՝ բարելաււած մեր տարածքները։
Վերջիններիս յանձնումը թշնամուն յանգեցնելու է Կիրանց եւ Բերքաբեր գիւղերի երեք կողմից շրջափակմանը եւ Ոսկէպարի ու Բաղանիսի անմիջական մատոյցներում թշնամու յայտնւելուն։
«Բացատրութիւնը», թէ Բաքւի բարբարոսական վարչախմբին տարածքների յանձնումը պայմանաւորւած է նրանով, որ ի տարբերութիւն բռնազաւթւած մեր տարածքների, դրանքնախկին գիւղեր են, չի դիմանում քննադատութեան, որովհետև, դիցուք, Ղզլհաջիլին հէնց թշնամու վերահսկողութեան տակ է, իսկ հայկական բանակը միայն դրա մատոյցներում է, ուստի խօսք է գնում ոչ թէ գիւղի, այլ դրան հարող տարածքների յանձման մասին, այն դէպքում, երբ թշնամին չի պատրաստւում դուրս գալ որեւէ տեղից։
Յաջորդ քարտէզներում թշնամու երկու մարտական դիրքերն են Հայաստանից բռնազաւթւած տարածքում, որոնք սպառնում են Բերքաբերին եւ, ըստ էութեան անհնարին դարձնում կրկին մեր տարածքում գտնւող Ջողազի ջրամբարի լիարժէք օգտագործումը»։