ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական
Արցախից բռնի տեղահանւածների համար նախատեսւած՝ Իրանի հումանիտար բեռը Սիւնիքում է

Սիւնիք հոկտեմբերի 3-ին հասել է Իրանի Իսլամական Հանրապետութեան կողմից Հայաստան ուղարկւած հումանիտար բեռը՝ նախատեսւած Արցախի բռնի տեղահանւած անձանց համար։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացաւ Սիւնիքի մարզպետի աշխատակազմի «Ֆէյսբուք»-ի էջից։
Ըստ աղբիւրի՝ մարզկենտրոն Կապանում այն դիմաւորել են Սիւնիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասեանը եւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին:
Նշւում է, որ մօտ 60 տոննա հումանիտար օգնութեամբ բեռնատարներում սնունդ է, հիգիենիկ պարագաներ, տաք ծածկոցներ, ջեռուցիչներ եւ այլն։