ՄիջազգայինՔաղաքական

ՌԴ ԱՀԾ տնօրէնը յայտնել է ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամութեան մասին

«ԱԼԻՔ» – ՌԴ արտաքին հետախուզութեան ծառայութեան տնօրէն Սերգէյ Նարիշկինը յայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Կենտրոնական հետախուզական վարչութեան (CIA) տնօրէն Ջոն Ռեթքլիֆի հետ, եթէ ԱՄՆ-ի կողմից համապատասխան հետաքրքրութիւն լինի։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք միշտ պատրաստ ենք բանակցութիւնների»,- ասել է նա՝ պատասխանելով ամերիկեան կողմի առաջարկի դէպքում հանդիպելու պատրաստակամութեան մասին հարցին։

Հարցին՝  արդեօք ԱՀԾ-ի և ԿՀՎ-ի միջեւ դեռ կապեր կան, նա նշել է. «Մենք պաշտօնական ներկայացուցիչ ունենք Վաշինգտոնում, իսկ Կենտրոնական հետախուզական վարչութիւնը պաշտօնական ներկայացուցիչ ունի Մոսկւայում»:

Related Articles

Back to top button