ՄիջազգայինՔաղաքական
«Ընտրական տեխնոլոգիաներն աշխատել են առանց խափանումների»
Վրաստանի ԿԸՅ-ն արձագանգել է «հայկական կարուսելի» մասին Զուրաբիշւիլիի խօսքերին
«ԱԼԻՔ» – Վրաստանի ԿԸՅ-ն արձագանգել է «հայկական կարուսելի» մասին Զուրաբիշւիլիի խօսքերին։ Հաղորդւմ են վրացական ԶԼՄ-ները:
«Ընտրական տեխնոլոգիաներն աշխատել են առանց խափանումների, ինչն արձանագրել են դիտորդական առաքելութիւնները, գործընթացին հետեւող ԶԼՄ-ների ներկայացուցիչները»- յայտարարել է Վրաստանի ԿԸՅ-ն։
ԿԸՅ–ն յիշեցրել է, որ տեխնոլոգիաների ներդրումն իրականացւել է աշխարհի աւելի քան 30 երկրներում, այդ թւում ՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Բելգիայում, Էստոնիայում, Արգենտինայում, Աւստրալիայում, Ալբանիայում, Բուլղարիայում, Հայաստանում ընտրութիւններ անցկացնելու փորձ ունեցող «Սմարթմատիկ» ընկերութեան հետ համագործակցութեամբ։