ՄիջազգայինՔաղաքական

Զուրաբիշւիլի. «Վրացական երազանքը» ընտրութիւններում օգտագործել է «հայկական կարուսելը»

«ԱԼԻՔ» – Վրաստանի նախագահ Սալոմէ Զուրաբիշւիլին Associated Press-ի հարցազրոյցում յայտնել է, որ մեղադրում է իշխանութեան կուսակցութեանը ռուսական մեթոդների եւ ձեւերի օգտագործման, ինչպէս նաեւ ՌԴ ԱԴԾ հնարաւոր օգնութեան համար ընտրութիւնների գործընթացին: Հաղորդում է News.am-ը։

Զուրաբիշւիլին ընդգծել է, որ հոկտեմբերի 26-ի ընտրութիւնները կեղծարարութիւն էին հմուտ միջոցների օգտագործմամբ։

«Դրանք ներառում էին խախտումներ, այդ թւում մարդկանց վախեցնելը, պետական ծառայութիւնից կախւած մարդկանց վրայ ճնշում գործադրելը։ Դրանք մարդիկ էին, որոնց նրանք օգտագործել են նաեւ անցեալում, տարբեր շրջաններում, բայց այս անգամ դա տեղի ունեցաւ տեխնոլոգիաների օգտագործման համադրմամբ»,- ասել է նախագահը։

Հարցին, թէ ինչ է նախագահը ենթադրում «տեխնոլոգիաների օգտագործում» ասելով, Զուրաբիշւիլին պատասխանել է՝ «հայկական կարուսել»-ը։

«Հայկական կարուսել». մենք այստեղ դա անւանում ենք «հայկական կարուսել», ես չգիտեմ, թէ արդեօք նրանք դա անւանում են «վրացական կարուսել»։ Դա նշանակում է, որ ընտրութիւններից որոշ ժամանակ առաջ նրանք սկսել են տարբեր պատրւակներով վերցնել անձը հաստատող վկայականները սոցիալապէս չպաշտպանւած մարդկանցից, բանտարկեալների ընտանիքներից. ոչ ոք չի կարողացել հասկանալ, թէ ինչու են անում դա։

Փաստացի, դրանք օգտագործւել են նոյն մարդու կողմից քւէրակւելու համար։ Մի վկայականի եւ տարբեր էլեկտրոնային սարքերի օգնութեամբ դա հնարաւոր է եղել կատարել մօտ 17 անգամ։ Նրանք անձը հաստատող մեծ քանակութեամբ վկայականներ կամ համարներ են ունեցել»,- ասել է պետութեան ղեկավարը։

Related Articles

Back to top button