Քաղաքական

Դոկտոր Քազեմին՝ Հարաւային Կովկասում սիոնիզմի վտանգի մասին համաժողովում. «Պանթուրքիզմի եւ սիոնիզմի միջեւ կապն ակտիւացել է Եւրասիայում անգլօ-սաքսոնական կարգի ներքոյ»

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Միջազգային իրաւունքի դասախօս դոկտոր Ահմադ Քազեմին Իրանի Ժամանակակից պատմութեան ինստիտուտում «Սիոնիզմի վտանգը Հարաւային Կովկասում» գիտաժողովի իր «Եւրասիայում Պանթուրքիզմի եւ սիոնիզմի կապը՝ անգլօ-սաքսոնական լոյսի ներքոյ» խորագրով ելոյթում անդրադարձել է պանթուրքիզմի եւ սիոնիզմի համագործակցութեանը եւ ներկայացրել հոսանքների համագործակցութեան եւ ստեղծման երկու ժամանակաշրջանները:

«Սիոնիզմի եւ պանթուրքիզմի համագործակցութեան առաջին շրջանը ներառում է 18-րդ դարից մինչեւ Խորհրդային Միութեան փլուզում։ Այս շրջանում սիոնիզմի եւ պանթուրքիզմի կապը երկու ուղղութիւն ունէր: Առաջինը պանթուրանական տեսութեան դաշտում, երկրորդ՝ Օսմանեան կայսրութեան փլուզման: Յայտնի արեւելագէտ Բեռնարդ Լոյիզի խօսքով՝ 18-րդ դարում, Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրումից մէկ դար առաջ երեք հրեաներ են եղել պանթուրանիզմի անգլիական գաղափարի սկզբնաւորողները՝ Արթուր Լեմլի Դեյւիդը (անգլիացի հրեայ) «Նախնական ուսումնասիրութիւններ» գրքի հեղինակ, ֆրանսիացի հրեայ Դէյւիդ Լէոն Քոհէնը եւ հունգարացի հրեայ Արմինիուս Վամբրին, ով 1868 թւականին Անգլիայում, Միջին Ասիայի խանութիւններում «Կեղծ դերւիշ» գիրքը հրատարակելով, սկսեց գծել պանթուրքիզմի կայսրութիւնը»,- ասել է փորձագէտը:

Դոկտոր Քազեմին նշելով, որ այսօր եւս պանթուրանիզմի տեսաբանները սիոնիստ ու ամերիկացի գործակալներն են, ինչպիսիք՝ Բրանդա Շեֆերը, Մայքըլ Դորնը եւ Արիէ Գուտը, ինչպէս նաեւ Բաքւում սիոնիստական ​​ռեժիմի դեսպանները, ընդգծել է. «Սիոնիզմի դերը երկրորդ շրջանում Օսմանեան կայսրութեան փլուզման միջոցով երիտթուրքերի իշխանութեան հասցնելն էր։ 1901 թւականին սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը դէմ է արտայայտւել սիոնիզմի հիմնադիր Թէոդոր Հերցէլի՝ Պաղեստինում հրէական բնակավայր հիմնելու խնդրանքին եւ հրաժարւել է ընդունել Մազրաի Քասուի գլխաւորած սիոնիստական ​​պատւիրակութեանը։ Դրանից յետոյ պանարաբիզմի վրայ կենտրոնացած էթնիկական ալիքը ուժեղացաւ ողջ Օսմանեան կայսրութիւնում, եւ վերջապէս, Օսմանեան կայսրութեան փլուզմամբ, իշխանութեան եկաւ Մուստաֆա Քեմալը։ Նա ծնւել էր 1881 թւականին յունական Սալոնիկ նաւահանգստային քաղաքում՝ հրեայ ընտանիքում (ըստ երեւոյթին, կրօնափոխ հրեաներ էին նրանք)»։

Համալսարանի միջազգային իրաւունքի պրոֆեսորը յաւելել է. «Սիոնիզմն ու պանթուրքիզմը գաղափարական տեսակէտից ընդհանրութիւններ ունեն: Երկուսն էլ ռասիստական մօտեցումներով շարժումներ են: Ինչպէս Արթուր Դէյւիդ Լեմլին գրել է 1832 թւականին «Նախնական հետազօտութիւն» գրքում՝ թուրքերն անկախ եւ աչքի ընկնող ռասա են եւ քանակութեամբ գերազանցում են արաբներին ու արեւելեան այլ ազգերին: Թուրքիայում պանթուրքիզմի բոլոր տեսաբանները, ինչպիսիք  Զիա Գոգ-Ալփը, Ահմեդ Աղաեւը եւ Իւսուֆ Աքչորան ազդւելով՝ հետեւել են հրեայ տեսաբաններին եւ փառաբանել նրանց»։

Դոկտոր Քազեմին արդի շրջանում պանթուրքիզմի հետ միասին յիշեցնելով պանազերիզմի մասին նշել է, որ սիոնիզմի հետ համագործակցութեան երկրորդ շրջանը սկսւել է Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, երբ թուրքական իշխանութիւնները, ներառեալ նախագահ Թուրգութ Օզալի, շեշտադրումներ արեցին Թուրքիայի ներկայութեան մասին՝ Ադրիատիկ ծովից մինչեւ Չինական մեծ պարիսպ։ « Այդ շրջանից ցայսօր «Հարաւային Հայաստան»-ի (ձեւակերպումը բնագրինն է) վրայ վերահսկողութեան համար առաջարկութեան տեսքով ձեւակերպումներ կան, այդ թւում՝ Բուլենտ Էջեւիթի ծրագիրը։ Սակայն Ղարաբաղեան առաջին պատերազմը, տարածաշրջանը կառավարող պայմաններն ու ռուսական վերահսկողութեան փաստը խանգարեց ոպրէսզի  պանթուրքիզմի երազանքն իրականութիւն դառնայ, մանաւանդ, որ այն ժամանակ Արեւմուտքը դեռեւս չունէր Եւրասիական տարածաշրջանի քաղաքական յստակ ծրագիր»,- ասել է դոկտ. Քազեմին:

Նա այնուհետեւ ընդգծել է, որ 2017 թւականից ի վեր, երբ Ամերիկայի նահանջն ու թուլացումը (նիւթում անկում է նշւած), ըստ Սթիւէն Վոլտի՝ լուրջ գործընթացի տեսք է ստանում, նոր կարգերի ստեղծումը տարբեր տարածաշրջաններում, այդ թւում՝ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, դառնալով ՆԱՏՕ-ի հիմնական օրակարգը: Հէնց այդ պահին էլ կարեւորւում է պանթուրանիզմի գաղափարի վրայ կենտրոնացած անգլօ-սաքսոնական կարգը: «Միաժամանակ Հայաստանում գունաւոր (թաւշեայ) յեղափոխութեան միջոցով Նիկոլ Փաշինեանի իշխանութեան գալուց երկու տարի անց իրականացւում է Ղարաբաղեան Երկրորդ պատերազմի նախագիծը, որով պարզ է դառնում, որ Ղարաբաղի երկրորդ պատերազմի հիմնական նպատակը Հայաստանի հարաւային շրջանների անջատման ծրագրի իրագործումն է»,- նշել է դոկտ. Քազեմին:

Փորձագէտն անգլօ-սակսոնական կարգի հիմնական նպատակներից է անւանել ռուսական իրականութեան ոչնչացումը, իրանական գործօնի կանխարգելումը եւ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում չինական օրակարգի հաստատման չէզոքացումը: «Նախագիծն անւանելով «թուրքական աշխարհ», ի դէմս «Թուրքական պետութիւնների կազմակերպութեան», նպատակ կայ ստեղծել մուսուլմանական Սիոն ուղղութիւնը»,- նշել է նա։

Դոկտոր Քազեմին յաւելել է. «Ղարաբաղեան երկրորդ պատերազմում սիոնիզմը ներկայ էր ռազմական ակնյայտ դերով՝ իսրայէլական ռեժիմի գործակալներով ու բանակայիններով, իսկ Թուրքիայի «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը, որը դաշնակից է «Ազգային շարժում» պանթուրքիստական ​​կուսակցութեանը, պատերազմին ներկայ էր պանթուրքիզմի անունից»։

Եւրասիայի հարցերով աւագ գիտաշխատողը մանրամասնել է, թէ ինչպէս է բացատրւած սիոնիզմի եւ պանթուրքիզմի միջեւ կապի ընդհանուր շահերը, որոնցից գլխաւորը անգլօ-սաքսոնական կարգերի հաստատումն է եւ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի համագործակցութեան ու դաշինքների առանցքի թուլացումը ՆԱՏՕ-ի՝ «Թուրանական միջանցք»-ի ստեղծման միջոցով:

Նա երկրորդ տեղում տեսնում է տարածաշրջանում պանթուրանիզմի տարածումը եւ Իրանում, Ռուսաստանում եւ Չինաստանում էթնոկենտրոն խմորումների խթանումը, քանի որ սիոնիստական ​​ռեժիմի տեսանկիւնից Իրանին միայն հնարաւոր է զսպել, Ադրբեջանի Հանրապետութիւնը դարձնելով սիոնիզմի տարածաշրջանային բազա, իհարկէ, եթէ կայ էթնոկենտրոն անջատողականութիւն:

Երրորդ տեղում նա տեսնում է իսրայելական Բաքու-Ջէյհան խողովակաշարից նաւթի տեղափոխման երկարաժամկէտ ծրագրի համար երաշխիքի գոյացումը:  Երաշխիքի դիմաց Թուրքիան ստացել է սիոնիստական ​​ռեժիմի Լեւիաթան հանքավայրի գազի տեղափոխման գիծը։

Յաջորդ տեղում՝ թուրքական աշխարհը սիոնիստական ​​ռեժիմի համար նիւթատեխնիկական բազայի վերածելն է, ինչը «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողութեան փորձով երեւաց, որ այսպէս կոչւած թուրքական աշխարհից Իսրայէլ ուղարկւող սնունդը, էներգիան, վառելիքը, շինանիւթերն ու ջուրը շարունակում է աշխատել իր բնականոն ընթացքով:

Յաջորդիւ՝

– Թաքֆիրական վահաբիզմի եւ էխւանիզմի ամրապնդումն է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում:

– Սիոնիզմի եւ պանթուրքիզմի ընդհանուր շահերի հաստատումը շիիզմի եւ Իրանի դէմ՝ Կովկասում եւ Եւրասիայում:

– Տարածաշրջանում երկրորդ Իսրայէլի (Ազէրաիլի) ստեղծումը Ղարաբաղում, որն արեւմտեան երկրների, յատկապէս Անգլիայի աջակցութեամբ ենթարկւել է էթնիկ զտումների եւ դատարկւել է իր բնիկ բնակչութիւնից:

– Ռուսաստանի դէմ Ուկրաինայի պատերազմում սիոնիզմի եւ պանթուրքիզմի համադրւած շահերը:

– Հայոց Ցեղասպանութեան հարցը ժխտելու եւ բոյկոտելու ընդհանուր շահը:

– Համընդհանուր շահեր՝ պանազերիզմը թուրանացնելու եւ ադրբեջանցիների իրանական ինքնութեան ոչնչացման գործում:

– «Ապա-իրանացում» եւ «ապապարսկականացում» գծով ընդհանուր շահերը, որոնք հետապնդում են անգլօ-սաքսոնական ծրագրերի տեսքով Հնդկական աշխարհում, Աֆղանստանում, Անատոլիայում եւ Կովկասում: Իսկ արդիւնքը սիոնիստական ​​քաղաքական գործիչների ներկայութիւնն է, ինչպիսին Ցիպի Լիւնին է՝ «Նեզամի Գեանջաւի»-ի միջազգային հիմնադրամում:

Related Articles

Back to top button