ՄիջազգայինՔաղաքական

Ուկրաինան, ըստ ամենայնի, Կուրսկի շրջանի օկուպացւած տարածքները կը փոխանակի Խարկովի մարզի տարածքով

«ԱԼԻՔ» – Ուկրաինան, ամենայն հաւականութեամբ, Կուրսկի շրջանի օկուպացւած տարածքները կը փոխանակի Խարկովի մարզի տարածքով: Այս մասին ըստ News.am-ի՝ գրելէ գերմանական Bild պարբերականը։ Նշւում է, որ վերջին 24 ժամւայ ընթացքում Ուկրաինայի Զինւած ուժերը Կուրսկի շրջանում գրաւել են եւս ութ գիւղ։ Դրանց թւում են Գոնչարովկան Սուջայից արեւմուտք, ինչպէս նաեւ քաղաքից հիւսիս ընկած տարածքները։

Պարբերականը գրում է, որ «հնարաւոր է թւում, որ ուկրաինական բանակը մօտ օրերս կը գրաւի Սուջան եւ գուցէ նոյնիսկ անկանխատեսելի ժամանակով պահի այն։ Եթէ ​​դա տեղի ունենայ, այն, թերեւս,  կը փոխանակի Ռուսաստանի օկուպացրած Խարկովի շրջանի տարածքների հետ կամ նոյնիսկ պահի դրանք՝ ապագայ բանակցութիւններում սակարկելու համար»:

Bild-ը գնահատում է ուկրաինական զինւած ուժերի խմբաւորման 2000-ից փոքր-ինչ աւելի զինւոր եւ 100 միաւոր զրահամեքենայ:

«Ռուսաստանը չունի ցամաքային պաշարներ՝ նրանց դէմն առնելու համար։ Միաժամանակ, ուկրաինացիները չափազանց խոցելի են օդից եւ ենթարկւում են անօդաչու սարքերի յարձակմանը։ Ամէն օր Ուկրաինայի Զինւած ուժերը կորցնում են 5-10 միաւոր զրահամեքենայ։ Կարծես լիակատար քաոս լինի՝ տեղ-տեղ՝ երկու կողմերում: Ընդհանուր առմամբ, սահմանի վրայով ուկրաինական յարձակման մեկնարկից 48 ժամ անց դեռ վաղ է այն հանճարեղ անւանել կամ ինքնասպանութիւն բնորոշել»,- գրում է գերմանական պարբերականը։

Related Articles

Back to top button