Թերեզա Մխիթարեան. «Մարդ եթէ շեղւած չլինի հոգով, սրտով ու ողջ էութեամբ էդպիսի այլասերւածութիւններ ու պղծութիւններ երբեք չի գրի»

«ԱԼԻՔ» – Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ ուղղւած Նիկոլ Փաշինեանի եւ նրա կնոջ անբարոյ գրառումների ֆոնին, քաղաքագէտ Թերեզա Մխիթարեանն անդրադարձել է Փաշինեանի՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի բովանդակութեանը:
Նա ֆէյսբուքեան իր էջում գրել է․
«6 տարի առաջ կարդացել եմ նիկոլի գիրքը. մարդ եթէ շեղւած չլինի հոգով, սրտով ու ողջ էութեամբ էդպիսի այլասերւածութիւններ ու պղծութիւններ երբեք չի գրի:
Բայց խնդիրը նիկոլը չի, ասենք ամէն երկրում էլ լինում են սեռաշեղւած, այլասերւած, պիղծ արարածներ:
Խնդիրը նա է, որ նիկոլի խուժան գիրքը Հայաստանում երկրորդ ամենավաճառւող գիրքն էր կարծեմ հէնց 2019-ին:
Իմ իմացած ՀԱՅ ՄԱՐԴԸ , երբ կարդում է այս բոլոր այլանդակութիւնները (սկզբից մինչեւ վերջ նիկոլն իր գրքում պատմում է սրան նրան բռնաբարելու ցանկութիւնների մասին՝ սկսած արձանից, կտաւից, 120 կգ կնոջից, հիւրանոցի աշխատողից … եւ այլն եւ այլն) խորը զզւանք պէտք է ապրի ու միանգամից հասկանայ, որ էս կարգի շեղւած մարդը երկիրն էլ է շեղելու իր շեղւած մտքերի նման:
Հայաստանում երկրորդ ամենավաճառւող գիրքն էր, էդ կարդացողները ի՞նչ էին մտածում : Նիկոլն ու իր կինը առաւօտից իրիկուն էդ գիրքը բոլորին բաժանում էին՝ սկսած դպրոցական երեխաներից, վերջացրած զինւորներով, այնպէս որ նիկոլի վկաները չեն կարող ասել, որ այս գիրքը նախկիններն են գրել: Բոլոր անբարոյականները ուզում են, որ շուրջ բոլորը անբարոյական լինեն, որ իրենք իրենց նորմայից դուրս չզգան»: