Բանադրանք կամ Նզովք․ ո՞ր տարբերակով Մայր Աթոռը կը դիմի Փաշինեանին

«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանի՝ մայիսի 29-ի նիստին եկեղեցին չուլան համարելու, մէկ օր անց մի քանի գրառումներով հոգեւորականներին վիրաւորելու քայլերից յետոյ սոցհարթակներում պահանջում են Մայր Աթոռից Նիկոլ Փաշինեանին հեռացնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հաղորդակցութիւնից։ Գրում է Yerevan.today-ը:
Եւ այսպէս, եկեղեցին կարող է նշանակել պատիժներ, որոնցից են.
Բանադրանք
Եկեղեցու կողմից մէկին նզովելը որպէս պատիժ:
Նզովք
Քրիստոնէական եկեղեցու որոշումը, որով մէկը զրկւում է եկեղեցու հաղորդակցութիւնից:
Յիշեցնենք՝ 2024 թւականի ապրիլի 23-ին՝ Ջահերով երթը երբ հասաւ Ծիծեռնակաբերդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանը նզովք կարդաց, որտեղ թէեւ անուն չկար, բայց հասկանալի էր, թէ ում է ուղղւած․
«Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանութեան իսկութիւնը, նզովեալ պիտի լինի սերնդէսերունդ, ով փորձում է ջնջել պատմական մեր յիշողութիւնը, անիծեալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու յիշատակը յաւիտենապէս, ով պայքարում է եկեղեցու դէմ, յաւիտենական դատապարտութեան ու ամոթի խարանով պիտի յիշւի պատմութեան մէջ, ով խարխլում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկւած պիտի մնայ ընտանեկան յարկից ու ընտանեկան ջերմութիւնից, ով հրաժարւում է հայրենի հողերից, անիծեալ ու աստանդական պիտի դառնայ եղբայրասպան Կայէնի նման»։