ՄիջազգայինՔաղաքական

Հնդկաստանը պատասխանել է Թրամփի սպառնալիքին

«ԱԼԻՔ» – Հնդկաստանը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մաքսատուրքերը բարձրացնելու սպառնալիքին՝ նման քայլերն անւանելով «անհիմն եւ անխոհեմ» եւ յայտարարելով, որ կը ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իր ազգային շահերն ու տնտեսական անվտանգութիւնը պաշտպանելու համար։ հաղորդում են հնդկական ԶԼՄ-ները:

Հնդկաստանի ԱԳ նախարարութեան ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսւալը յայտարարել է, որ Ուկրաինական հակամարտութեան սկզբից ի վեր Հնդկաստանը ռուսաստանեան նաւթ ներկրելու համար ենթարկւում է հետապնդումների ԱՄՆ-ի եւ Եւրոպական միութեան կողմից։

«Այս ֆոնին Հնդկաստանի հետապնդումը անհիմն է եւ անխոհեմ։ Ինչպէս ցանկացած խոշոր տնտեսութիւն, Հնդկաստանը կը ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ազգային շահերն ու տնտեսական անվտանգութիւնը պաշտպանելու համար։

Հնդկաստանը սկսել է ռուսաստանեան հում նաւթ ներկրել, քանի որ հակամարտութեան սկսւելուց յետոյ աւանդական մատակարարումները վերաուղղւել են դէպի Եւրոպա։ Այն ժամանակ ԱՄՆ-ն ակտիւօրէն խրախուսում էր նման ներմուծումը Հնդկաստան՝ համաշխարհային էներգետիկ շուկաների կայունութիւնն ամրապնդելու համար։

Հնդկաստանի ներմուծումը կոչւած է ապահովելու կանխատեսելի եւ մատչելի էներգակիրների գներ հնդիկ սպառողների համար։ Սա համաշխարհային շուկայում տիրող իրավիճակով պայմանաւորւած անհրաժեշտութիւն է։ Սակայն ուշագրաւ է, որ նոյն այն երկրները, որոնք քննադատում են Հնդկաստանին, իրենք են առեւտուր անում Ռուսաստանի հետ։ Ի տարբերութիւն մեզ, նման առեւտուրը նոյնիսկ կենսականօրէն կարեւոր ազգային անհրաժեշտութիւն չէ։

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նրանք շարունակում են Ռուսաստանից ներկրել ուրանի հեքսաֆտորիդ՝ իրենց միջուկային արդիւնաբերութեան համար, պալադիում՝ իրենց էլեկտրամոբիլային արդիւնաբերութեան համար, պարարտանիւթեր, ինչպէս նաեւ քիմիական նիւթեր»,- ասել է Ջայսւալը։

Related Articles

Back to top button