ՄիջազգայինՔաղաքական

Վարուժան Գեղամեան. «Սիրիա պետութիւնը բաժան-բաժան է լինում»

«ԱԼԻՔ» – Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը սոցցանցերի իր հարթակներում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սիրիայում Իսրայէլի վերջին գործողութիւններին: Նա զգուշացրել է, որ սիրիական պետութիւնը կանգնած է կազմաքանդման նախաշեմին:

«Մինչ Հայաստանում թւացեալ հանդարտ միջօրէ է, մեզանից մօտ 400 կմ. հեռաւորութեան վրայ «դրուզ» անունով կրօնական համայնքին պաշտպանելու պատրւակով առաջիկայում (հնարաւոր է` առաջիկայ օրերին) Իսրայէլը կարող է զաւթել ու իրեն բռնակցել Սիրիայի հարաւ-արեւմտեան հսկայական տարածքներ ու ընդհուպ մօտենալ Դամասկոս մայրաքաղաքին:

Սիրիա պետութիւնը, ինչպէս որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում: Սա յիշէք, որ առաջիկայում, երբ կապիտուլիանտները քարոզեն առանց բանակ խաղաղութիւն, միջազգայնօրէն ճանաչւած սահմաններ եւ «Կիրանցի ինքնիշխան պատ», այս օրինակն էլ բերէք»,- գրել է նա:

Related Articles

Back to top button