ՄիջազգայինՔաղաքական

Ֆրիդրիխ Մերց. Գերմանիան ունի նոր կանցլեր

«ԱԼԻՔ» – «Քրիստոնեայ-դեմոկրատական ​​եւ Քրիստոնեայ-սոցիալական միութեան » (ՔԴԿ/ՔՍՄ) դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում կայացած քւէարկութեան երկրորդ փուլից յետոյ ընտրւել է Գերմանիայի նոր կանցլեր։ Նրա թեկնածութեանը կողմ է քւէարկել 325 պատգամաւոր։ Հաղորդում է Deutsche Welle-ն:

Քւէարկութեան առաջին փուլից, որը տեղի է ունեցել երէկ՝ առաւօտեան, սենսացիա է եղել: Ֆրիդրիխ Մերցին չի յաջողւել հաւաքել անհրաժեշտ թւով ձայներ։ Նրան ձայն են տւել 310 պատգամաւոր։ Առաջին փուլում յաղթելու համար նրան անհրաժեշտ էր ապահովել 630 պատգամաւորներից առնւազն 316-ի աջակցութիւնը։ Արդիւնքների հրապարակումից ընդամէնը մի քանի ժամ անց նշանակւել է քւէարկութեան երկրորդ փուլ։

Յիշեցնենք, որ փետրւարի 23-ին Գերմանիայում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ, որոնցում յաղթեց ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը։ Աւանդաբար յաղթանակած քաղաքական ուժի առաջնորդը դառնում է Գերմանիայի կանցլերը։ Մայիսի 5-ին Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցութիւնը համաձայնագիր ստորագրեց ՔԴԿ/ՔՍՄ դաշինքի հետ կառավարական կոալիցիա կազմելու մասին՝ ճանապարհ հարթելով Բունդեսթագի արտահերթ ընտրութիւններից յետոյ Ֆրիդրիխ Մերցի կանցլեր ընտրւելու համար։

Related Articles

Back to top button