ՄիջազգայինՔաղաքական
Նեթանիահուն յետաձգել է այցն Ադրբեջան

«ԱԼԻՔ» – Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն որոշել է յետաձգել մայիսի 7-11-ը նախատեսւած իր այցը Ադրբեջան՝ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւնների պատճառով: Այս մասին հաղորդում են իսրայէլական ԶԼՄ-ները՝ յղում անելով Նեթանիահուի գրասենեակին։
«Գազայում եւ Սիրիայում տեղի ունեցող զարգացումների, ինչպէս նաեւ քաղաքական եւ անվտանգութեան հարցերով խիտ գրաֆիկի լոյսի ներքոյ, վարչապետ Նեթանիահուն որոշել է յետաձգել իր այցն Ադրբեջան՝ աւելի ուշ ժամկէտով»,- ասւում է նրա գրասենեակի յայտարարութեան մէջ։ «Վարչապետը շնորհակալութիւն է յայտնում նախագահ Ալիեւին հրաւէրի համար եւ բարձր է գնահատում երկու երկրների միջեւ ջերմ յարաբերութիւնները»։