Եւրոպական խորհրդի նոր ղեկավարը պորտուգալացի Անտոնիօ Կոստան է

«ԱԼԻՔ» – Եւրոպական խորհրդի ղեկավար եւ Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշէլն իր լիազօրութիւնները փոխանցել է պորտուգալացի Անտոնիօ Կոստային, որը դեկտեմբերի 1-ին աշխատանքի կանցնի Եւրայանձնաժողովի երկրորդ կազմի՝ Ուրսուլա ֆոն դեր Լիայենի պաշտօնի ստանձնման հետ միաժամանակ: Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Լիազօրութիւնների փոխանցման պաշտօնական արարողութիւնը տեղի է ունեցել Բրիւսէլում՝ Եւրախորհրդի նստավայրում:
Կոստան այդ պաշտօնին նշանակւել է 2024 թւականի յունիսին ԵՄ գագաթնաժողովում՝ Եւրայանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լիայենի լիազօրութիւնների երկարաձգման հետ միաժամանակ:
Միշէլը Կոստային մաղթել է պահպանել Եւրամիութեան միասնութիւնը, որը, նրա կարծիքով, Եւրամիութեան կախարդական գնդակն է: Այդ պաշտօնում իր գլխաւոր արժանիքներից մէկը Միշէլը համարել է Ուկրաինային զէնքի զանգւածային մատակարարումները եւ Ռուսաստանի դէմ պատժամիջոցների սահմանումը: