Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արեւելագէտ. «Հայաստանի մասին Ալիեւի յայտարարութիւնը լրիւ համընկնում է Դանցիգի միջանցքի մասին Հիտլերի յայտարարութեանը»

«ԱԼԻՔ» – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութիւնը Հայաստանի վերաբերեալ թէզերով լրիւ համընկնում է Դանցիգի միջանցքի մասին Հիտլերի յայտարարութեանը, News.am-ի «Ուժի գործօն» ծրագրի եթերում ասել է արեւելագէտ, Մերձաւոր Արեւելքի գծով մասնագէտ Կարինէ Գէորգեանը։

«Ես համեմատել եմ Իլհամ Ալիեւի ելոյթի տեքստն այն խնդիրների վերաբերեալ, որոնք կապւած են, ինչպէս Ալիեւն է կարծում, Հայաստանի հետ Ադրբեջանի ունեցած խնդիրների եւ հայկական իշխանութիւնների քաղաքականութեան հետ, պէտք է ասել, վաղեմի այն տեքստի հետ, որով հանդէս է եկել Ադոլֆ Հիտլերը Ռէյխսթագում Դանցիգի միջանցքի բացման վերաբերեալ։ Դրանք բառացիօրէն ամբողջովին չեն համընկնում, բայց սկզբունքօրէն, թեզիսներով, լիովին համընկնում են»,- նշել է փորձագէտը։

Կարինէ Գէորգեանն ընդգծել է, որ Ալիեւը, որպէս «կիրթ» եւ «իսկապէս լաւ բուհ» աւարտած մարդ, հաւանաբար, չէր կարող չիմանալ այդ ելոյթի մասին, եւ, գուցէ, անգամ իր ելոյթը կազմել է այդ շաբլոնով։

Արեւելագէտը նաեւ մեկնաբանել է այդ ֆոնին Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Ռազմավարական գործընկերութեան խարտիայի ստորագրումը, որը, նրա կարծիքով, այս անհանգիստ եւ նեարդային իրադրութիւնում մի ինչ-որ սառեցման է յանգեցրել։

Արեւելագէտի խօսքով՝ այդ իրադարձութիւնից յետոյ փոխւել է ադրբեջանցիների տոնը, յամենայն դէպս, ռուսալեզու լրատւամիջոցներում։

Փորձագէտի կարծիքով՝ Խարտիայի տեքստը համաձայնեցւել է իշխանութեան եկող Թրամփի վարչակազմի հետ, եւ արդարացի չէ այդ փաստաթուղթն այնպէս մեկնաբանելը, թէ «Հայաստանը նստում է հեռացող, ընդորում՝ դէպի ոչ մի տեղ գնացող գնացքի վերջին վագոնում»։

Related Articles

Back to top button