ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱԳ նախարարն այսօր այցելեց  Թուրքմենստան

ԱԳ նախարար Աբբաս Արաղչին այսօր՝ նոյեմբերի 2-ին, պաշտօնական այցով ժամանել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ։ Նախարարին ուղեկցում է քաղաքական եւ տնտեսական դիւանագէտների պատւիրակութիւն։

Այցի օրակարգում երկկողմ համագործակցութեան ընդլայնումն է քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ տարանցման ոլորտներում, ինչպէս նաեւ տարածաշրջանային իրավիճակի քննարկումը։ Արաղչին հանդիպելու է թուրքմենական կողմի իր գործընկերոջ եւ այլ պաշտօնեաների հետ։

Իրանն ու Թուրքմենստանը ունեն աւելի քան 1200 կիլոմետր ընդհանուր սահման։ Կարեւոր հարցերից է թուրքմենական գազի տարանցումն Իրանի տարածքով: Նախորդ երկու տարիներին կողմերը համաձայնագրեր են ստորագրել գազն Իրաքին եւ Թուրքիային հասցնելու մասին։ Առեւտրաշրջանառութիւնը կազմում է շուրջ 500 միլիոն դոլար, ինչը փորձագէտների գնահատմամբ երկու երկրների ներուժից շատ ցածր մակարդակի վրայ է:

Related Articles

Back to top button