Հռոմի պապը կոչ է արել ջանքեր գործադրել Ուկրաինայում խաղաղութեան հասնելու համար

Հռոմի պապ Լեւոն XIV-ը կոչ է արել աւելի ինտենսիւ ջանքեր գործադրել Ուկրաինայում խաղաղութեան հասնելու համար:
Նախօրէին Աբու Դաբիում աւարտւել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մասնակցութեամբ եռակողմ բանակցութիւնների առաջին փուլը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Թշնամական գործողութիւնները միշտ վնասում են քաղաքացիական բնակչութեանը՝ խորացնելով ժողովուրդների միջեւ եղած անջրպետը եւ հետաձգելով արդար եւ երկարատեւ խաղաղութիւնը։ Խնդրում եմ բոլորին աւելացնել իրենց ջանքերը՝ այս պատերազմը դադարեցնելու համար»,-ասել է պապը իր աւանդական կիրակնօրեայ քարոզից յետոյ։
«Աղօթենք Ուկրաինայում, Մերձաւոր Արեւելքում եւ ամենուր խաղաղութեան համար, որտեղ պայքարում են ոչ ժողովուրդների շահերից ելնելով։ Խաղաղութիւնը կառուցւում է ժողովուրդների շահերը յարգելով»,-յաւելել է նա՝ դիմելով հաւատացեալներին։
Յունւարի 23-ին Աբու Դաբիում կայացել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների անվտանգութեան հարցերով եռակողմ խորհրդակցութիւնների առաջին օրը:
Յունւարի 24-ին կայացաւ երկրորդ հանդիպումը: Ռուսական բանակցային խումբը գլխաւորում էր ԶՈՒ գլխաւոր շտաբի գլխաւոր վարչութեան պետ Իգոր Կոստիւկովը։
Եռակողմ աշխատանքային խմբի Ուկրաինական մասի ղեկավար է եղել ազգային անվտանգութեան եւ պաշտպանութեան խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը: Reuters գործակալութիւնը, վկայակոչելով ամերիկացի պաշտօնեային, յայտնել է, որ բանակցութիւնների յաջորդ փուլի սկիզբը նախատեսւած է Աբու Դաբիում փետրւարի 1-ին:
Այս մասին յայտնել է yerkir.am:



