Բիլ Քլինթոնը կոչ է արել ամերիկացիներին ոտքի կանգնել իրենց արժէքների պաշտպանութեան համար

Մինիապոլիսում միգրացիոն ծառայութեան աշխատակիցների կողմից երկրորդ ամերիկացի քաղաքացու սպանութիւնից յետոյ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը դիմել է երկրի քաղաքացիներին՝ կոչ անելով պաշտպանել իրենց հիմնարար արժէքները։ Չնայած այս միջադէպը Դոնալդ Թրամփը որակել է որպէս «դեմոկրատների ստեղծած քաոս»։
ISNA գործակալութեան փոխանցմամբ՝ Քլինթոնը գործող վարչակազմի դէմ յայտարարութեան մէջ նշել է, որ խաղաղ ցուցարարները «ձերբակալւել են, ծեծի ենթարկւել, ենթարկւել են արցունքաբեր գազի ազդեցութեան, իսկ ամենացաւալին՝ երկու ամերիկացի քաղաքացիներ՝ Ռենէ Գուդը եւ Ալէքս Փրեթին, գնդակահարւել եւ սպանւել են»։
Associated Press գործակալութիւնը Քլինթոնից արւած մէջբերմամբ նշել է. «Եթէ 250 տարւայ ընթացքում ձեռք բերւած մեր ազատութիւններից նահանջենք, հնարաւոր է՝ այլեւս երբէք չկարողանանք դրանք վերադարձնել»։
Լրատւական միջոցների լուսաբանմամբ, Թրամփի վարչակազմի դէմ նման ճնշումներն արել են՝ ներգաղթի դէմ գործադրւող քաղաքականութեան պատճառով, յատկապէս այն բանից յետոյ, երբ շաբաթ, դաշնային գործակալները ճանապարհային միջադէպի ընթացքում կրակ են բացել եւ սպանել 37-ամեայ Ալէքս Փրեթիին, ով մասնագիտութեամբ շտապօգնութեան բուժանձնակազմի անդամ էր։



