Հայաստան - ԱրցախՔաղաքական
Բաքւում պահւող հայ գերիներին չի թոյլատրւում Աստւածաշունչ փոխանցել, կրօնական դաջւածքներն անգամ այրել են

Բաքւում պահւող հայ գերիներին չի թոյլատրւում Աստւածաշունչ փոխանցել, կրօնական դաջւածքներն անգամ այրել են։ Այս մասին յունւարի 18-ի հրաւիրւած ասուլիսի ժամանակ ասել է իրաւապաշտպան Սիրանուշ Սահակեանը։
«Քրիստոնէութիւնը վերաբերմունքի առումով գործօն է, սա են մեզ ցուցադրում նաեւ կրօնական սիմւոլներին առնչւող մի շարք հարցեր։ Չնայած որոշ գրքեր թոյլատրւում է տրամադրել հայ բանտարկեալներին, սակայն հնարաւոր չէ փոխանցել Աստւածաշունչ, եւ սա բացատրութիւն չունի։ Թէ Ռուբէն Վարդանեանին է սա արգելւել, թէ միւսներին։ Կրօնական սիմւոլները հաւաքել են, արգելւել է դրանք թողնել բանտարկեալների մօտ, անգամ դաջւածքները այրւել են»,- ասել է նա։



