Վարդան Ոսկանեան. ««Արեմտեան Ադրբեջանի» շինծու ծրագիրը Բաքւի պետական քաղաքականութեան առաջնահերթութիւններից է»

«ԱԼԻՔ» – «Այսօր (դեկտեմբերի 21-ԽՄԲ.) արհեստածին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում անցկացւել է, այսպէս կոչւած, «Արեւմտեան Ադրբեջանի» համայնք կոչեցեալի ընդհանուր ժողովը։
Դրա ընթացքում այդ «կազմակերպութեան»՝ արհեստածին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, քաղաքական կուսակցութիւնների եւ օրէնսդիր իշխանութեան հետ կապերի բաժնի վարիչ Ադալաթ Վալիեւը, հադէս է եկել փաստացի խոստովանութեամբ առ այն, որ, այսպէս կոչւած, «Արեմտեան Ադրբեջանի» կեղծ, հակահայկական, ծաւալապաշտական եւ ագրեսիւ ծրագիրը Բաքւի բարբարոսական վարչախմբի պարագլխի կողմից վերածւել է պետական քաղաքականութեան առաջնահերթ ուղղութիւններից մէկի։
Եթէ վերլուծենք նրա բարբաջանքը, ապա այսպէս կոչւած, «Արեմտեան Ադրբեջանի» շինծու թեման առաջին անգամ քաղաքական մակարդակում արծարծւել է Հէյդար Ալիեւի կողմից, իսկ Բաքւի ներկայիս բռնապետն, այն դարձրել է պետական քաղաքականութեան առաջնահերթութիւններից։
Հետաքրքիր է՝ խաղաղութեան գնացող այդ ո՞ր երկրի ամենաբարձր պաշտօնեան է միւս երկրի հանդէպ թշնամական եւ քայքայիչ ծրագիրը դարձնում պետական քաղաքականութեան առաջնահերթութիւններից»։



