Հայաստան - ԱրցախՔաղաքական
Սեւակ Նազարեան. «Կայուն ու խաղաղ պետութիւն ունենալու ամենակարճ ճանապարհը՝ առաջիկայ ընտրութիւններին մասնակցելն ու հակաիշխանական ուժերին քւէ տալն է»

ՀՅԴ անդամ Սեւակ Նազարեանը գրում է.
«Հայաստանը մի երկիր է դարձել, որտեղ ազգային արժանապատւութիւն ունեցողներին պիտակաւորում են որպէս պատերազմ բերողներ, իսկ ծուռվիզ յանձնւողներին յորջորջում խաղաղասէրներ: Պայքարելը երբեք էլ հեշտ չի լինում, լինի կրթութեան մէջ, կարիերայում, սիրոյ մէջ, թէ քաղաքական դաշտում. պետութիւն ունենալը հեշտ բան չէ, խաղաղ եւ կայուն պետութիւն ունենալն առաւել եւս: Սակայն այդ կայունութեանը հասնելու միակ ուղին եղել է, կայ ու կը մնայ արժանապատիւ խաղաղութեան կառուցումը, իսկ դա առանց պայքարի չի ստացւելու երբեք: Ամենակարճ ճանապարհը արժանապատւութեան վերականգնման եւ կայուն ու խաղաղ պետութիւն ունենալու առաջիկայ ընտրութիւններին մասնակցելն ու հակաիշխանական ուժերին քւէ տալն է»:



