ՄիջազգայինՔաղաքական

Էմմանուէլ Մակրոնի վարկանիշը կրկին նւազել է

«ԱԼԻՔ» – Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի վստահութեան վարկանիշը նւազել է հասնելով 11 տոկոսի, ըստ Verian Group-ի հարցման, գրում է Le Figaro-ն, հաղորդում է Tert.am-ը:

«Տեղի է ունեցել այն, ինչից վախենում էր Ելիսէյեան պալատը. Մակրոնի վարկանիշը այս ամիս կրկին նւազել է՝ հասնելով իր ամենացածր կէտին, այն հաւասարւել է Ֆրանսուա Օլանդի (Ֆրանսիայի 24-րդ նախագահ) ամենավատ ցուցանիշին»,- նշւում է յօդւածում։

Հարցումը անցկացւել է հոկտեմբերի 26-ից 28-ը՝ 1000 չափահաս քաղաքացիների շրջանում։

Աւելի վաղ հաղորդւել էր, որ Էմանուէլ Մակրոնը դարձել է Ֆրանսիայի պատմութեան մէջ առաջին ղեկավարը, որը չի ընդգրկւել երկրի 50 ամենայայտնի քաղաքական գործիչների ցանկում։

Related Articles

Back to top button