ՄիջազգայինՔաղաքական

Ասադի տապալումից յետոյ սկսւել է արտասահմանում նրա ընտանիքի եւ հարազատների ունեցւածքի «nրu»

«ԱԼԻՔ» – Սիրիայում Բաշշար Ասադի տապալումից յետոյ սկսւել է արտասահմանում նրա ընտանիքի եւ հարազատների ունեցւածքի «որս»։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ The Wall Street Journal-ին յայտնել է Սպիտակ տան նախկին պաշտօնեայ Էնդրիւ Թաբլէրը, որը զբաղւում է Սիրիայի նախկին նախագահի ընտանիքի եւ բարեկամների արտասահմանեան ունեցւածքի բացայայտմամբ:

«Նրանք միշտ ունեցել են «պլան Բ» եւ լաւ պատրաստւած են երկրից վտարմանը»,- ասել է Թաբլէրը:

Իրաւապաշտպան իրաւաբանները  ծրագրում են գտնել այդ ակտիւները, որպէսզի «վերադարձնեն դրանք Սիրիայի ժողովրդին»: Ըստ վերլուծաբանների՝  Ասադների ընտանիքը 1970-ականներից ստեղծել է ներդրումների եւ բիզնես ակտիւների համալիր ցանց արտասահմանում:

Արտասահմանեան ակտիւների թւում, ըստ աղբիւրի՝ կան բանկային հաշիւներ Շւէյցարիայում, անշարժ գոյք Դուբայում, Մոսկւայում, բիզնես Վիեննայում։ WSJ-ը պնդում է, որ արտասահմանեան ակտիւներ են յայտնաբերւել Ասադի կնոջ՝ Ասմայի, մօր՝ Անիսա Մախլուֆի եւ հօրեղբօր՝ Ռիֆաթի ընտանիքների մօտ:

Նշւում է, որ Ասադի մայրն ու նրա եղբայրը հաշիւներ ունեն Շւէյցարիայի Credt Suisse բանկում: Անիսա Մախլուֆի զարմիկը Մոսկւայում 22.3 մլն. դոլար արժողութեամբ անշարժ գոյք ունի: Նախկին առաջին տիկին Ասմա Ասադի ընտանիքը եկամուտ ունի եւրոպական երկրներում եւ Պարսից ծոցում գործող «անօրինական ցանցերից»:

Ամենաշատ ակտիւները, նշում է թերթը, յայտնաբերւել են Ասադի մօրեղբօր՝ Մուհամմեդ Մախլուֆի որդիներից մէկի՝ Ռամիի մօտ՝ անշարժ գոյք Ռումինիայում, 18 հաշիւ HSBC բանկում, 43 մլն. դոլար արժողութեամբ անշարժ գոյք եւ մասնաւոր ինքնաթիռ Դուբայում:

Related Articles

Back to top button