ԻրանՄիջազգայինՔաղաքական

«i Paper». Բէն Սալմանը Թրամփին կոչ է արել խուսափել Իրանի հետ պատերազմի սրումից

Բրիտանական i Paper օրաթերթը, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին դիրքորոշումներին Իրանի հարցում, գրել է, որ Սաուդեան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բէն Սալմանը հեռախօսազրոյցի ընթացքում զգուշացրել է նրան՝ առաջնահերթութիւն տալ լարւածութեան թուլացմանն ու դիւանագիտական ճանապարհին։

Պարբերականի գնահատմամբ՝ Թրամփը հերթական անգամ կոշտ սպառնալիքներից յետոյ հրաժարւել է Իրանի դէմ անմիջական գործողութիւններից, մինչդեռ միջազգային շուկաներն այլեւս լուրջ չեն ընդունում նրա յայտարարութիւնները։

Հրապարակման համաձայն՝ Ռիադը մտահոգւած է, որ Իրանի դէմ լայնածաւալ ռազմական գործողութիւնների դէպքում առաջին հարւածը կը կրեն հէնց Պարսից ծոցի արաբական երկրները։ Այդ պատճառով, ըստ թերթի, Սաուդեան Արաբիան Վաշինգտոնին փոխանցել է, որ տարածաշրջանի կայունութիւնը ներկայում աւելի կարեւոր է, քան Թեհրանի հետ նոր ռազմական բախումը։

Հեղինակը նաեւ նշում է, որ Իրանի կարողութիւնը՝ ազդեցութիւն գործադրելու Հորմոզի նեղուցում եւ տարածաշրջանում, փոխել է ուժերի հաւասարակշռութիւնը, իսկ Թրամփը ներքաղաքական ճնշումների պայմաններում յայտնւել է աւելի բարդ իրավիճակում։

Related Articles

Back to top button