Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ռուսաստանի հայերի միութիւնը դիմել է Պուտինին՝ խնդրելով բարձրացնել Ադրբեջանում պահւող հայերի հարցը

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի հայերի միութիւնը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Իլհամ Ալիեւի հետ բանակցութիւնների ընթացքում բարձրացնել Ադրբեջանում պահւող հայերի, այդ թւում՝ Արցախի նախկին ղեկավարների հարցը։ Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում են միութիւնից:

Միութեան նախագահ Արա Աբրահամեանը ՌԴ ազգութեամբ հայ միլիոնաւոր քաղաքացիների անունից խնդրել է քննարկել հարիւր հազարաւոր բռնի տեղահանւած հայերի ճակատագիրը, Արցախի հայկական մշակութային-պատմական եւ հոգեւոր-կրօնական ժառանգութիւնը, ինչպէս նաեւ՝ Արցախում ապօրինի պահւող մի քանի տասնեակ հայ գերիների ճակատագիրը։

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երէկ՝ օգոստոսի 18-ին պետական այցով ժամանել է Բաքու:

Այցի ընթացքում Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կը քննարկեն ադրբեջանա-հայկական կարգաւորման հարցը եւ մի շարք փաստաթղթեր կը ստորագրեն։

Related Articles

Back to top button