Այսօր ծիծաղի եւ հումորի համաշխարհային օրն է
Ապրիլի 1-ը Ծիծաղի եւ հումորի համաշխարհային օրն է, որը նշւում է ամբողջ աշխարհում:
Այսօր Ծիծաղի եւ հումորի համաշխարհային օրն է. այս օրն ընդունւած է կատակներ անել մտերիմների ու տան անդամների հետ: Տօնի ծագման վերաբերեալ կան տարբեր վարկածներ: Համաձայն տօնի ծագման մասին մի վարկածի՝ սկզբնապէս ապրիլի 1-ը շատերկրներում նշւել է որպէս գարնանային գիշերահաւասարի կամ Զատկի օր: Համաձայն որոշ կարծիքների` ապրիլի 1-ին Երգիծանքի եւ հումորի օրը նշելը պայմանաւորւած է գարնան արեւադարձի հետ:
Այդ օրւայ կապակցութեամբ տօնակատարութիւնները միշտ ուղեկցւել են կատակներով եւ ուրախութեամբ: 18-րդ դարում այդ ուրախ տօնը լայնօրէն յայտնի դարձաւ: Անգլիացիները, շոտլանդացիները եւ ֆրանսիացիները այն տարածեցին իրենց ամերիկեան գաղութներում: Ծիծաղի օրն ընդունւած է կատակով ծաղրել միմեանց, ինչպէս նաեւ միմեանց անիմաստ յանձնարարութիւններ տալ: