ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Ստեփան Դանիէլեան. «Հայաստանին ցանկանում են դարձնել Իրանի ու Ռուսաստանի թշնամի՝ որեւէ անվտանգութեան երաշխիք չտալով»

Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը գրում է.
«Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանն ունեն բազմաթիւ աշխարհաքաղաքական տարաձայնութիւններ եւ դարերի ընթացքում անգամ արիւնալի պատերազմներ են միմեանց հետ մղել, սակայն կայ մէկ հարց, որում նրանք միշտ միաւորւել են: Դա թոյլ չտալն է, որպէսզի Արեւմուտքը մտնի իրենց «ներքին բակը», Հարաւային Կովկասը:

Ռուսաստանի եւ Թուրքիայի միւս խնդիրը Սեւ Ծովը միասնական կերպով վերահսկելն է:

Դա իրենց համար ստրատեգիական, ազգային անվտանգութեան խնդիրներից բխող նպատակ է:

1920-ին մենք տեսանք, թէ դա ինչպէս է գործել ու այն ժամանակւայ Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր սխալն, ինչը մեզ վրայ շատ թանկ նստեց, այդ պարզ ճշմարտութիւնը չհասկանալն էր:

Այսօր եւս փորձ է արւում նման մի սխալ կրկնել, ինչը կարող է Հայաստանի Հանրապետութեան վերջը դառնալ, եւ շատ մօտ ժամանակներում:

Հայաստանին ցանկանում են դարձնել Իրանի ու Ռուսաստանի թշնամին, որեւէ անվտանգութեան երաշխիք չտալով, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը դա կօգտագործեն մեզ դէմ, Իրանին ու Ռուսաստանին ցոյց տալով մեր վտանգաւոր անադեկւատութիւնը՝ որպէս խորթ մարմին մեր տարածաշրջանում, իրենց գլխաւոր նպատակին հասնելու համար:

Մեզ փորձում են օգտագործել ու զոհաբերել, ինչին լծւել են նաեւ Հայաստանում գործող գործակալական ցանցն ու տեղական Յիմարների կոնֆեդերացիան»։

«Yerkir.am»

Related Articles

Back to top button