ԻրանՔաղաքական

ԻՅՊԿ գլխաւոր հրամանատար. «Մենք պատրաստ ենք ցանկացած պատերազմի, բայց ոչ մի պատերազմի սկսողը մենք չենք լինելու»

«ԱԼԻՔ» – Մենք պատրաստ ենք ցանկացած պատերազմի, միեւնոյն ժամանակ պատերազմի նախաձեռնող կողմը մենք չենք լինի, յայտարարել է ԻՅՊԿ հրամանատար, սարադր Հոսէյն Սալամին:

Իրանի Իսլ. Յեղափոխութեան պահապանների կորպուսի գլխաւոր հրամանատար գեներալ-մայոր Սալամին կորպուսի հրամկազմի մասնակցութեամբ Նոռուզի եւ Ֆեթրի առիթով կազմակերպւած միջոցառմանը նշել է. «Իրանը ուսումնասիրել է բոլոր թշնամիներին ծնկի բերելու խնդրի բոլոր կողմերն ու լուծումները»:

Նա ընդգծել է, որ թշնամու դիմաց նահանջը բացառւած է Իրանի կողմից: 

Գեներալը նաեւ յիշեցրել է մէկ տարի առաջ Իսրայէլին հասցւած  ռազմական հարւածների մասին, որոնք Իրանի պատասխանն էին Դիմադրութեան առաջնորդներին սպանելու Իսրայէլի յանցագործութեանը: «Իրանը հարւածեց հէնց այն ռեժիմին, որն առաջին հերթին աջակցւում է Արեւմուտքի կողմից»,- յաւելել է նա:

«Թասնիմ»-ը տեղեկացնելով այս մասին յղում տալով NBC News-ին տւած Դոնալդ Թրամփի հարցազրոյցին գրել է, որ ԱՄՆ պրեզիդենտը Իրանին սպառնացել է ռմբակոծութիւններով, «ինչը նրանք նախկինում չեն տեսել»: Թրամփը նշել էր, որ Իրանի համար հեշտ չի լինելու, եթէ  համաձայնութեան չգայ ԱՄՆ-ի հետ՝ երաշխաւորելով, որ միջուկային զէնք չի մշակի:

Անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող իրարայաջորդ զարգացումներին՝ նա յաւելել է, որ ժամանակին, երբ «Ղոդս» ստորաբաժանման ուժերը ներգրաււած էին Եմէնի, Իրաքի, Լիբանանի ու Պաղեստինի ճակատներում, եւ երկրում ընտրութիւններ էին անցկացւում, ՀԱՄԱՍ-ի առաջնորդը Սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկչական գործողութեանը զոհ գնաց Թեհրանում, ինչն Իրանին աւելի վճռական դարձրեց պատասխանելու եւ մեծ Վրէժի։

Այս զարգացումների ֆոնին տեղի ունեցան նաեւ փէյջերների պայթիւնների դառը իրադարձութիւններն ու «Հեզբօլլահ»-ի առաջնորդների նահատակութիւնը, իսկ այնուհետեւ հոգեւոր առաջնորդ եւ լեգենդար հրամանատար Սէյէդ Հասան Նասրօլլահի նահատակութիւնը՝ սարդար Աբբաս Նիլֆրուշանի հետ միասին:

Սարդար Սալամին միաժամանակ յիշեցրել է «Սադեղ խոստման» գրանցած մեծ յաջողութիւնը եւ նշել. «Չնայած թշնամիների պաշտպանութեան գերժամանակակից տեխնիկաներով հագեցւած կարողութեան ծաւալին, մեր արձակած հրռիթներից 185-ը յաջողութեամբ խոցել են թշնամու սիրտը»: 

Ընդգծելով, որ սիրիական վարչակարգի հետ կապւած գործօնները առնչակից չեն Իրանին, սարդար Սալամին յաւելել է. «Սիրայում մեր ներկայութիւնը Դիմադրութեան ճակատին աջակցելու համար էր, իսկ Սիրիայի զարգացումները մեր թուլութեան արդիւնք համարելը թշնամու հաշւարկային հերթական սխալն է»։

Related Articles

Back to top button