Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Հայաքւէ». «Բաքւում պահւող հայերի ազատ արձակման համար ԱԺ-ն ոչինչ չի արել»

«ԱԼԻՔ» – Բաքւում պահւող մեր պատանդների ազատ արձակման համար եռանդուն աշխատանք պէտք է ընթանար խորհրդարանական դիւանագիտութեան ոլորտում։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Հայաքւէ» նախաձեռնութիւնը:

«ԱԺ-ում 70 երկրի հետ բարեկամութեան խմբեր կան․ նրանցից քանի՞սն են հարց բարձրացրել գործընկեր երկրների խորհրդարանների առաջ:

Միջազգային իրաւական գործիքի մասին յատկապէս վերջին օրերին քանիցս խօսեցին տեղացի եւ արտասահմանցի մասնագէտները։ Փաստաբան Ջարեդ Գենսերը յուշում է, որ Նիկոլ Փաշինեանն ու Արարատ Միրզոյեանը կարող էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտէին եւ ԵԱՀԿ-ին խնդրել, որ դիտորդներ ուղարկեն դատավարութեանը։

Կարելի էր խնդրել Շւէյցարիային, որ վերջինս Բաքւում իր դեսպանութիւնում հայկական շահերի բաժին ստեղծի եւ ջանքեր գործադրի հայ պատանդներին ազատ արձակելու ուղղութեամբ:

Ոչի՛նչ չի արւել, ոչի՛նչ…»,- ասւում է յայտարարութեան մէջ:

Related Articles

Back to top button