ԻրանՄիջազգայինՔաղաքական

Bloomberg. «Իսրայէլի դաշնակից Ադրբեջանը, հետեւելով Իրանին, իր զօրավարժութիւններն է անցկացրել»

«ԱԼԻՔ» – Իսրայէլի դաշնակից Ադրբեջանը հակաօդային պաշտպանութեան զօրավարժութիւններ է անցկացրել Կասպից ծովում Իրանի զօրավարժութիւններից յետոյ: Տեղեկացնում է Bloomberg-ը։

Ադրբեջանը հակաօդային պաշտպանութեան զօրավարժութիւններ է անցկացրել մի քանի օր անց այն բանից յետոյ, երբ Իրանը ռազմածովային փորձարկումներ է կատարել ընդհանուր սահմանի մօտ:

ՀՕՊ համակարգերը, ներառեալ հեռահար S-300-ները, օգտագործւել են «պայմանական հակառակորդի» հրթիռային յարձակումներից կարեւոր օբիեկտների պաշտպանութիւնը փորձարկելու համար։

Զօրավարժութիւնները տեղի են ունեցել օրեր անց այն բանից յետոյ, երբ Իրանի ԶՈՒ ռազմածովային ուժերը զօրավարժութիւններ են անցկացրել Կասպից ծովում՝ Իսրայէլի մերձաւոր դաշնակից Ադրբեջանի հետ սահմանին մօտ գտնւող տարածքում:

Նշենք, որ աւելի վաղ Իսլ. պահապանների կորպուսին մօտ կանգնած սոցիալական հարթակներում տեղեկութիւն էր հրապարակւել այն մասին, որ Ադրբեջանը չափազանց դժգոհ եւ մտհաոգւած է իր սահմանների մօտ Իրանի ԶՈՒ ռազմածովային ուժերի զօրավարժութիւններից:

«Մենք մեր ռազմական ուժերը տեղակայել ենք այս տարածաշրջանում, եւ եթէ սիոնիստները ոչ խելամիտ մտադրութիւններ ունենան, հետեւանքները նրանց համար չափազանց լուրջ կը լինեն»,- ԻՅՊԿ անունից ասւած էր հրապարկւած լրատւութիւնում:

Related Articles

Back to top button