Հայաստան - ԱրցախՔաղաքական
Արթուր Խաչիկեան. «USAID-ն հովանաւորում էր մօտ … ուշադրութեան 180 բլոգերների Հայաստանում, տարեկան 20 մլն. դոլար գումարով»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Արթուր Խաչիկեանը ֆէյսբուքեան իր էջում անդրարադրձել է USAID-ի կողմից Հայաստանում 180 բլոգերների նպատակային ֆինանսաւորման հարցին:
«Ուշադրութիւն, ուշադրութիւն… ըստ վերջերս յայտնաբերւած տեղեկատւութեան, ԱՄՆ USAID-ն հովանաւորում էր մօտ … ուշադրութեան … 180 բլոգերների Հայաստանում, տարեկան 20 մլն. դոլար ընդհանուր գումարով (20,000,000 $): Ինչպէ՞ս է դա ժողովրդավարութեան համար: Ինչպէ՞ս է դա կոռուպցիայի համար: Այլ երկրում հասարակական կարծիքը մանիպուլիացիա անելն ու աղէտի տանե՞լը»,- գրել է նա: