ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը չի ցանկանում Ուկրաինային զէնք մատակարարել նոյնիսկ փողի դիմաց

«ԱԼԻՔ» – Թրամփը մերժում է 50 միլիարդ դոլարանոց գործարքը՝ նա չի ցանկանում Կիեւին զէնք մատակարարել նոյնիսկ փողի դիմաց: Այս մասին հաղորդում է գերմանական Bild պարբերականը։

Ուկրաինային անհրաժեշտ են ամերիկեան Patriot հակաօդային պաշտպանութեան համակարգեր եւ հրթիռներ դրանց համար։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է օգտագործել ԵՄ ֆինանսական օգնութիւնը եւ սառեցւած ռուսական ակտիւները հարիւրաւոր նման հրթիռներ եւ այլ զէնքեր գնելու համար։

Patriot համակարգի մէկ հրթիռն արժէ 5,5 միլիոն եւրօ։

Լրագրողի այն հարցին, թէ մտադի՞ր է արդեօք Ուկրաինային հակաօդային պաշտպանութեան նոր հրթիռներ վաճառել, Թրամփը պատասխանել է. «Գիտէք, նա (Զելենսկին) միշտ ցանկանում է հրթիռներ գնել: Բայց լսէք, եթէ պատերազմ էք սկսում, դուք պէտք է իմանաք, որ կարող էք յաղթել: Դուք չէք կարող պատերազմ սկսել 20 անգամ աւելի մեծ թշնամու դէմ, իսկ յետոյ յոյս ունենալ, որ ինչ-որ մէկը ձեզ հրթիռներ կը մատակարարի»:

Ուկրաինայում Վաշինգտոնի մերժումը համընդհանուր վրդովմունք է առաջացրել։

Related Articles

Back to top button