ՄիջազգայինՔաղաքական
Պուտինը ընտրութիւններում կարող է հաւաքել ձայների 82%-ը

ՌԴ նախագահական ընտրութիւններում գործող նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հաւաքել ձայների 82%-ը, սպասւող մասնակցութիւնը 71% է։ Հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նման տւեալներ են բերւած ընտրութիւններից առաջ հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանեան կենտրոնի վերջին ընտրական սոցհարցումում։
Միւս թեկնածուների միջեւ ձայները բաշխւել են հետեւեալ կերպ.
– Նիկոլայ Խարիտոնով (Կոմունիստական կուսակցութիւն) – 6%,
– Վլադիսլաւ Դաւանկով («Նոր մարդիկ» կուսակցութիւն) – 6%,
– Լէոնիդ Սլուցկի (Լիբերալ–դեմոկրատական կուսակցութիւն) – 5%:
168.am