ՄիջազգայինՔաղաքական
ՌԴ ԱԳՆ. «Տեղի ունեցածը Հայաստանի ղեկավարութեան համար պէտք է, որ մտորումների առիթ հանդիսանայ»
ՌԴ ԱԳ նախարարութիւնն արձագանգել է Մեծ Բրիտանիայի պաշտպանութեան փոխնախարար Ջէյմս Հիպիի յայտարարութեանը, թէ իրենք պատրաստ են աջակցելու Հայաստանին «Ռուսաստանից բխող սպառնալիքներից պաշտպանւելու» հարցում:
«Մեզ այլեւս չի զարմացնում այն փաստը, որ Լոնդոնը յետխորհրդային տարածքում, այդ թւում՝ Հարաւային Կովկասում դադարել է թաքցնել իր բոլոր քայլերի հակառուսական բնոյթը։ Բայց Հիպիի անկեղծ խոստովանութիւնը նաեւ ուղղակիօրէն հաստատում է այն փաստը, որ Արեւմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել տարածաշրջանում իր վարած քաղաքականութեան գործիք՝ ուղղւած Մոսկւայի դէմ»,- յայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարութիւնը։
ՌԴ ԱԳՆ-ն նշել է նաեւ, որ տեղի ունեցածը Հայաստանի ղեկավարութեան համար պէտք է, որ մտորումների առիթ հանդիսանայ։
Yerevan.today