ԻրանՄիջազգայինՔաղաքական

Դեսպան Ջալալի. «Իրանը հաստատել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գօտու մասին համաձայնագիրը»

«ԱԼԻՔ» – Իրանը հաւանութիւն է տւել ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գօտու մասին համաձայնագրին, ըստ «Փրայմ»-ի՝ յայտարարել է Մոսկւայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Եւրասիական տնտեսական յանձնաժողովի Առեւտրի նախարար Անդրէյ Սլեպնիովի հետ հեռախօսազրոյցի ընթացքում պաշտօնապէս յայտարարել է համաձայնագրի հաստատման մասին»,-յայտնել է դեսպանութիւնը թելեգրամայն իր ալիքում։

Աւելի վաղ՝ փետրւարի 18-ին, ՌԴ փոխվարչապետ Ալեքսէյ Օւերչուկը յայտարարել էր, որ Իրանն աւարտում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գօտու ստեղծման վաւերացման ընթացակարգերը։

Իրանի խորհրդարանն աւելի վաղ վաւերացրել էր համաձայնագիրը, որից յետոյ պայմանագիրն ուղարկւել էր Սահմանադրութեան պահապան խորհրդի հաստատմանը։ Մարտի 2-ին այս վերահսկիչ մարմնի պաշտօնական ներկայացուցիչ Հադի Թահա-Նազիֆը յայտարարել է համաձայնագրի հաստատման մասին՝ նշելով, որ այն չի հակասում երկրի սահմանադրութեանը։ Գրել է news.am-ը:

Related Articles

Back to top button