ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը ԱՄՆ անկարգութիւնների ֆոնին կոչ է արել ձերբակալել Կալիֆորնիայի նահանգապետին

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ եթէ ինքը լինէր ԱՄՆ իրաւապահների տեղում, ապա կը ձերբակալէր Կալիֆորնիայի նահանգապետ Գեւին Նիւսոմին։ Այս մասին ըստ CNN-ի՝ նա յայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրոյցում։

«Ես դա կանէի, եթէ ես լինէի Թոմը»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով նահանգապետի եւ Թոմ Հոմանի միջեւ հակամարտութիւնը, որը վերահսկում է վարչակազմում սահմանային հսկողութիւնը եւ անօրինական ներգաղթեալների արտաքսումը։ Նիւսոմը նախկինում հրապարակավ քննադատել էր Հոմանին, ինչը, ըստ Թրամփի՝ արւել է բացառապէս քաղաքական PR-ի նպատակներով։

«Ինձ դուր է գալիս Գեւին Նիւսոմը, նա լաւ տղայ է: Բայց նա բացարձակապէս անընդունակ է, դա բոլորը գիտեն»,- յաւելել է նա:

Թրամփը նաեւ խստօրէն դատապարտել է Լոս Անջելէսում եւ Սան Ֆրանցիսկոյում անկարգութիւնների մասնակիցներին՝ դրանք անւանելով «պրոֆեսիոնալ հրահրողներ եւ անկարգութիւններ»: «Սրանք վատ մարդիկ են, նրանք պէտք է բանտում լինեն»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Related Articles

Back to top button