ՄիջազգայինՔաղաքական
Եգիպտոսը նախազգուշացնում է Սիրիայի տարածքում Իսրայէլի եւ Թուրքիայի միջեւ բախման հնարաւորութեան մասին

«ԱԼԻՔ» – Եգիպտոսը զգուշացնում է Իսրայէլի եւ Թուրքիայի միջեւ Սիրիայի տարածքում հնարաւոր ռազմական բախման վերաբերեալ լուրջ մտահոգութիւնների մասին՝ յայտարարելով, որ երկու բանակներն էլ այժմ պատրաստւում են նման սցենարի։ Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է «Բակինսկի դւորիկ» տելեգրամեան ալիքը։
Ալիքը մէջբերում է եգիպտացի նախկին դիւանագէտ Ռամզի Էզզելդին Ռամզիի խօսքերը, ով յայտարարել է, որ Իսրայէլը յստակ «կարմիր գծեր» է սահմանել Սիրիայում Թուրքիայի գործունէութեան համար եւ պատրաստ է դրանց հատման դէպքում ռազմական միջոցներ կիրառել։
«Չնայած Էրդողանի եւ Թրամփի միջեւ լաւ անձնական յարաբերութիւններին, Ռամզին ասում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Իսրայէլին, եթէ ռազմական գործողութիւններ սկսւեն», – գրում է պարբերականը։



