Հայաստան - ԱրցախՔաղաքական
Գարեգին Երկրորդ. «Խաղաղութիւն եւ Տէրն մեր Յիսուս Քրիստոս եղիցի ընդ ձեզ եւ ընդ ամենքին»

Մեծ Պահքի երկրոդ կիրակին Մայր Տաճարում տրւեց Սուրբ եւ Անհամ Պատարագ՝ ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետութեամբ։ Այս մասին տեղեկացնում է Yerkir.am-ը:
Երկրորդ կիրակին կոչւում է նաեւ Արտաքսման։ Պատարագի աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը աղօթք հնչեցրեց առ Աստւած։
«Խաղաղութիւն եւ Տէրն մեր Յիսուս Քրիստոս եղիցի ընդ ձեզ եւ ընդ ամենեսեանս»,-օրհնեց Գարեգին Երկրորդը։
Յիշեցնենք օրւայ խորհուրդը. «Առաւել ուշադիր եղէք ձեր հոգիներին, որտեղից բխում է բարիք կամ չարիք, որովհետեւ մենք ենք մեր հոգիները լցնում Աստծով կամ չարով, երբ մեղք ենք գործում»։



