Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Գասպար Կարապետեան. «Եւրոպական Միութիւնը չպէտք է միջամտի Հայաստանի ներքին հարցերին»

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի գրասենեակի ղեկավար Գասպար Կարապետեանը Ստրասբուրգում անդրադարձել է Բաքւում Արցախի նախկին ղեկավարութեան դատատավարութիւններին։ Այս մասին անդրադարձել է Arfd.am-ը:

«Մեր հիմնական օրակարգը գերիների ազատ արձակման հարցն է։ Պէտք է բոլոր ուղղութիւններով ճնշում բանեցնենք Ադրբեջանի վրայ եւ կարողանանք ապահովել նրանց ազատումը։ Թէ ինչ միջոցներ պիտի գործածենք կամ որը պէտք է լինի յաջորդ քայլը, հիմա չեմ կարող պարզաբանել։ Բայց վստահեցնում ենք, որ չենք ձգձգելու, եւ թէ՛ այսօր, թէ՛ յաջորդող ամիսներին զանազան նախաձեռնութիւններով ենք հանդէս գալու Եւրոպական խորհրդում,- նշել է Կարապետեանը։

Խօսելով Հայաստանի ղեկավարութեան կողմից Հայ Առաքելական Եկեղեցու եւ նրա առաջնորդի հանդէպ բռնաճնշումների մասին՝ նա նշել է. «Մենք ներկայացրել ենք նաեւ, որ, ըստ Սահմանադրութեան, պետութիւնն իրաւունք չունի խառնւել եկեղեցու ներքին գործերին։ Ու նաեւ շեշտեցինք, որ մենք չենք ուզում, որ Եւրոպական Միութիւնը որեւէ կերպ միջամտի Հայաստանի ներքին գործերին։ Հայաստանի Հանրապետութեան հարցերը պէտք է լուծի Հայաստանի ժողովուրդը»,- եզրափակել է Կարապետեանը։

Related Articles

Back to top button