Փաշինեանը ճնշում է իրաւապահներին՝ եկեղեցու դէմ արշաւը շարունակելու համար

Նիկոլ Փաշինեանը շարունակում է ճնշում գործադրել իրաւապահ կառոյցների վրայ՝ պահանջելով նրանցից ակտիւացնել գործողութիւնները Հայ Առաքելական եկեղեցու դէմ: Չնայած այս ճնշումներին՝ իրաւապահները դանդաղում են՝ հաղորդում տալով, թէ փաստերի պակասի պատճառով շարունակական յարձակումները լեգիտիմացնել հնարաւոր չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբիւրների փոխանցմամբ՝ Փաշինեանի հիմնական նպատակը կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականն է։ Վարչապետը համոզւած է, որ «եթէ յաջողւի մէկ-երկու սրբազանների կալանաւորել, ապա կաթողիկոսը կը թեւաթափւի եւ կը հեռանայ ինքնակամ»։ Սակայն, ինչպէս կալանավայրում գտնւող Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանն էր յայտարարել՝ «եկեղեցին անպարտելի է»։
Եկեղեցու ներսում հաւատը մնում է ամուր, իսկ գործողութիւնների նկատմամբ ժողովրդի վերահսկողութիւնն ու զգօնութիւնը՝ աճող։ Ըստ ամենայնի՝ Փաշինեանի այս հակաեկեղեցական արշաւը դատապարտւած է ձախողման. յամենայնդէպս, հանրային ընկալման մէջ Նիկոլ Փաշինեանի այս յարձակումները չեն ընկալւում, քննադատւում են:
«Ժողովուրդ»