Վարդան Ոսկանեան. «Հայաստանի եւրաինտեգրման հեքիաթը շատ հզօր խայծ է»
Մեզանում տասնամեակներ շարունակ սպառողականութեան քարոզը բերել է նրան, որ արեւմտեան երկրների մուտքի արտօնագիրը սկսել է ընկալւել ինչ-որ «դրախտի ուղեգիր», ինչի հետեւանքով աւելի շատ հայաստանցի է այցելել եւ էլ աւելի շատ երազում է այցելել պայմանական Փարիզ, քան, դիցուք, Վերին Ոսկեպար, որը մեր նախնեաց քաղաքակրթական հետքի եւ բնութեան առումով իրական դրախտի մի մասնիկ է։ Այս մասին գրում է իրանագէտ Վարդան Ոսկանեանը։
«Հետեւաբար, Հայաստանի եւրաինտեգրման հեքիաթը շատ հզօր խայծ է՝ միտւած ազդելու պայմանական Փարիզ երազող միջին վիճակագրական հայաստանցու գիտակցութեան վրայ եւ ստիպելու նրան քամահրաբար եւ անփոյթ վերաբերւելու հէնց նրա իսկ անվտանգութիւնը եւ նաեւ զգացական ու պատմական կապն իր նախնիների հետ ապահովող «ինչ-որ կորած-մոլորած» պայմանական Վերին Ոսկեպարին, մինչդեռ իրականը հէնց վերջինն է, որը, ցաւօք, չենք դարձրել համազգային երազանք եւ պայքարի խթան»։