ՄիջազգայինՔաղաքական

Հասանով. «Շատ կարեւոր քայլեր են ձեռնարկւում ադրբեջանական բանակը թուրքական մոդելին համապատասխանեցնելու ուղղութեամբ»

«ԱԼԻՔ» –  Շատ կարեւոր քայլեր են ձեռնարկւում ադրբեջանական բանակը թուրքական մոդելին համապատասխանեցնելու ուղղութեամբ։  Այս մասին յայտնել է Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը Բաքւում Թուրքիայի Յաղթանակի օրւայ կապակցութեամբ կազմակերպւած միջոցառմանը։ Հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ ադրբեջանական ԶԼՄ-ներին յղումով:

Նա միջոցառման մասնակիցներին է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի շնորհաւորանքը Թուրքիայի ազգային տօնի կապակցութեամբ։ Ասելով, որ Ադրբեջանը եւ Թուրքիան իւրաքանչիւր հարցում աջակցում են միմեանց իրաւական դիրքորոշմանը։ Նա նշել է, որ այսօր բանակաշինութեան ոլորտում համատեղ հետեւողական աշխատանքներ են իրականացւում։

«Այդ միջոցառումները նախատեսւում է շարունակել ապագայում։ Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ գործունէութիւնը ծառայում է մեր տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան պահպանմանը։ 44-օրեայ պատերազմի ընթացքում ադրբեջանական ժողովուրդը լիովին զգաց Թուրքիայի աջակցութիւնը»,- ասել է նա։

Related Articles

Back to top button