ՄիջազգայինՔաղաքական

Պեսկով. «Կրեմլին չի անհանգստացնում Պուտինի այցը Մոնղոլիա, որը ստորագրել է Հռոմի ստատուտը»

«ԱԼԻՔ» – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոնղոլիա այցի առումով Կրեմլին չի անհանգստացնում այն, որ Ուլան Բատորը ստորագրել է Հռոմի ստատուտը եւ Միջազգային քրէական դատարանի անդամ է հանդիսանում։ Այս մասին ըստ «ՌԻԱ Նովստի»-ի՝ լրագրողներին յայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողների այն հարցին, թէ արդեօք Կրեմլում մտահոգութիւններ կան՝ կապւած Մոնղոլիայի կողմից ՄՔԴ-ի իրաւասութեան ճանաչման հետ, ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Ոչ, անհանգստութիւն չկայ»։

Նշենք, որ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին կը մեկնի Մոնղոլիա, որտեղ կը մասնակցի յիշատակի միջոցառումներին եւ բանակցութիւններ կը վարի:

Ռուսաստանի ղեկավարը երկիր կայցելի Մոնղոլիայի նախագահի հրաւէրով։

Երկու ղեկավարները կը քննարկեն ռուս-մոնղոլական յարաբերութիւնների զարգացման հեռանկարները եւ մտքեր կը փոխանակեն արդի միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Սա կը լինի Պուտինի առաջին այցը երկիր, որը ստորագրել է Միջազգային քրէական դատարանի Հռոմի ստատուտը։

Յիշեցենք, որ 2023 թւականի մարտին Միջազգային քրէական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տւել եւ Հռոմի ստատուտը ստորագրած երկրները ֆորմալ առումով պէտք է կատարեն օրդերը։

Related Articles

Back to top button