ՄիջազգայինՔաղաքական
Հարիսը ընտրողների աջակցութեան մակարդակով 1 տոկոսային կէտով առաջ է անցել Թրամփից

«ԱԼԻՔ» – Դեմոկրատական կուսակցութիւնից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը ընտրապայքարում ընտրողների աջակցութեան հարցում մրցակցից առաջ է անցել 1 տոկոսային կէտով։ Այս մասին վկայում են The Wall Street Journal թերթի անցկացրած նոր հարցման արդիւնքները։
Այդ տւեալներով՝ Հարիսի օգտին պատրաստ է քւէարկել հարցման ենթարկւած ամերիկացիների 48 տոկոսը, Թրամփի օգտին՝ 47։
Հարցումը անցկացւել է օգոստոսի 24-28-ին, մասնակցել է 1,5 հազար ամերիկացի։ Վրիպանքը կազմել է 2,5 տոկոսային կէտ։