Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռոբերտ Քոչարեան. «Վարչապետի թեկնածուն պարտաւոր է «փսիխօ»-ի թուղթ հանել, որ մենք այլեւս պետական ղեկին գժեր չունենանք»

«Մայիսի 17-ի երեկոյեան, սիրելի ժողովուրդ, մի բան յայտնաբերեցի, որ մեր ծրագրում կայ մէկ լուրջ թերութիւն։ Ո՞րն է դա։ Նայէք. մարդ վարորդական իրաւունք ստանալուց, ընդամէնը փոքր մեքենայ քշելու համար, հոգեկան առողջութեան վերաբերեալ տեղեկանք է ստանում։ Ժողովուրդն ասում է՝ «փսիխոյի թուղթ»։ Հիմա, պետութեան ղեկի մարդը, մի պետութիւն, որն ունի մօտ 3 միլիոն բնակչութիւն, կարծում եմ, եւս պէտք է «փսիխօ»-ի թուղթ հանի։ Եւ մենք անպայման մտցնելու ենք մեր ծրագրի մէջ, որ վարչապետի թեկնածուն պարտաւոր է «փսիխօ»-ի թուղթ հանել մինչեւ ընտրութիւններին մասնակցելը, որ մենք այլեւս գժեր պետական ղեկի վրայ չունենանք։ Ուրիշ տարբերակ այս պատնէշը դնելու չկայ։ Ընդունո՞ւմ էք այս առաջարկը, սիրելի ժողովուրդ։

Ընդհանրապէս, ի՞նչ է ուզում պարզ, միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին։ Ենթադրում եմ, որ ուզում է հանգիստ ապրել, աշխատանք ունենալ, վստահ լինել, որ իր երեխաները նորմալ կրթութիւն ի վիճակի են ստանալ, որ փողոցը անվտանգ է։ Երեւի սա է, ինչ է ուզում պարզ ժողովուրդը։ Ժողովուրդը չի ուզում մտածի անվտանգութեան մասին. եթէ կայ նորմալ ղեկավար, ինչո՞ւ պիտի ժողովուրդը մտածի անվտանգութեան մասին։ Եւ մարդիկ բնականաբար ուզում են, որ երեխան ունենայ անվտանգ երկիր, անվտանգ ապագայ, ուզում են, որ երեխան յանկարծ վտանգաւոր շրջապատում չյայտնւի, դպրոցում սովորելիս թմրամոլ չդառնայ։ Սա պարզ ցանկութիւններ են։

Բայց ի՞նչ է առաջարկում այսօր այս իշխանութիւնը մեր ժողովրդին։ Մշտական լարւածութիւն, հիստերիկ դրսեւորումներ, ժողովրդին իրար դէմ հանել։ Այս խառնակչութիւնն ամէն ինչում գագաթնակէտի է հասցնում ու սպառնում է սեփական ժողովրդին պատերազմով։ Այս իշխանութիւնը կազինոն բերել է ամէն մէկի տուն, եւ այս իշխանութիւնը թմրանիւթը բերել է ամէն մի դպրոց։ Սրա՞ համար ենք քւէարկել այս մարդկանց համար։

Էլ չեմ խօսում ազգային հարցերի մասին, չեմ խօսում Արարատ-Արագածի բանավէճի մասին, չեմ խօսում իրենց ծրագրերում եկեղեցու դէմ պայքարը ամրագրելու մասին։ Հարց է առաջանում՝ ինչի՞ համար են սա անում։ Ես ողջամիտ, ռացիոնալ բացատրութիւն այս ամենին չունեմ։ Մէկ-մէկ ուզում եմ հասկանալ՝ լաւ, սրա տակը ինչ-որ մի տրամաբանութիւն կա՞յ դրած, թէ չկայ։ Չեմ տեսնում։ Միակ ռացիոնալ բացատրութիւնն հետեւեալն է. լուրջ հարցերն անլրջացնել, եւ այդ անլրջացման գործընթացի ժամանակ, քանի որ ինքն անլրջութիւնների վարպետ է, լուրջ հարցերից որեւէ բանավէճ չգնայ, լուրջ հարցերի շուրջ քննարկումներ չլինեն, եւ ամէն ինչ բերի պրիմիտիւ, գժական, կիսագժական մակարդակի վրայ։ Սա է, որովհետեւ որեւէ հարցի շուրջ լուրջ բանավէճի ժամանակ այս մարդը ոչ գիտելիք ունի, ոչ ասելիք ունի»,- այս մասին մայիսի 17-ին, Չարենցաւանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը։

Related Articles

Back to top button