Ագնեսա Խամոյեան. «Քարոզարշաւի 10-րդ օրը, բացի Փաշինեանի հիստերիայից ու ճւճւոցից, մենք ունենք մէկ զոհ, 10 ձերբակալւած անձ, բազմաթիւ քրէական գործեր»

Այսօր քարոզարշաւի 10-րդ օրն է. յուսամ շատ չէք յոգնել, բայց առաջարկում եմ ամփոփենք, թէ ինչ ունենք մենք քարոզարշաւի տասներորդ օրը, բացի Նիկոլ Փաշինեանի հիստերիան, ճւճւոցն ու ճղճղոցը։ Այս մասին մայիսի 17-ին, Չարենցաւանում յայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ագնեսա Խամոյեանը։
«Քարոզարշաւի 10-րդ օրը, սիրելի չարենցաւանցիներ, մենք ունենք մէկ զոհ, 10 ձերբակալւած անձ, կալանաւորւած մի քանի տասնեակ անձ, բազմաթիւ քրէական գործեր։
Մայիսի 17-ին Նուբարաշէնի հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմէն Յովհաննիսեանը։ Վերջինս ձերբակալւել է ՔՊ-ի պաստառը պոկելու համար։ Պաստառ պոկելը վարչական իրաւախախտում է, բայց այս վախկոտները քրէական գործ են յարուցել, հոգեկան խնդիրներ ունեցող մարդուն ձերբակալել են, տարել են ՁՊՎ, տեղաւորել են հոգեբուժարան։ Մի քանի ժամ յետոյ Արմէն Յովհաննիսեանին գտել են կախւած։ Ինչի՞ համար. որ ՔՊ-ի պաստա՞ռն է պոկել, այ վախկոտներ, այ մահաբերներ։
Որ ասում ենք՝ ձեր ամէն մի օրը մնալը մահ է, ողբերգութիւն է, հայրենիքի կորուստ է, ասում են՝ ընդդիմադիրները բայղուշութիւն են անում։ Տօ՛, այ բայղուշներ, էլ քանի՞ կեանք պէտք է տանէք։ Քանի՞»,- նշեց նա։



