Հայաստան - Արցախ
Հրանտ Մելիք-Շահնազարեան. «Հայաստանում քայքայւած են անվտանգային համակարգի բոլոր բաղադրիչները»

«ԱԼԻՔ» – Հայաստանում քայքայւած են անվտանգային համակարգի բոլոր բաղադրիչները։ Այս մասին երէկ՝ սեպտեմբերի 7-ին, «Սրբազան պայքար» շարժման կազմակերպած «Դէպի կայուն եւ երկարաժամկէտ խաղաղութիւն» թեմայով քննարկմանը իր ելոյթում ասել է քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը։
«Հայաստանում քայքայւած են անվտանգային համակարգի բոլոր բաղադրիչները։ Բացի այդ, մենք կորցրել ենք կարեւոր կենսատարածք` Արցախ աշխարհը։ Կորցրել ենք նաեւ Հայաստանի Հանրապետութեան տարածքները»,- ասել է քաղաքագէտը։