«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը կը մասնակցի Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք BRICS-ի գագթնաժողովին, որի շրջանակում նախատեսւած է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հաղորդում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ յղում կատարելով Ռուսաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Քազեմ Ջալալիին:
«Այո, կարծում եմ, նա կը մասնակցի BRICS-ի գագաթնաժողովին Կազանում։ Հիմա մենք զբաղւում ենք այդ այցի պատրաստմամբ, որպէսզի այն օգտակար եւ յաջող լինի մեր երկկողմ յարաբերութիւնների համար»,- ասել է դեսպանը՝ յաւելելով, որ նախատեսւած է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպէս նաեւ երկկողմ հանդիպում այլ ղեկավարների, իրանական համայնքի հետ եւ ելոյթ գագաթնաժողովում:
Յիշեցենք, որ BRICS-ի գագաթնաժողովը կը կայանայ առաջիկայ հոկտեմբերին՝ Կազանում: Իրանը BRICS-ին միացել է 2024 թւականի յունւարի 1-ից: