Իրանի եւ Սաուդեան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել են երկկողմ խորհրդակցութիւնների շարունակման անհրաժեշտութիւնը
«ԱԼԻՔ» – Երէկ՝ երեկոյեան, ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին հեռախօսազրոյց է ունեցել Սաուդեան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները:
Հեռախօսազրոյցի ընթացքում, Ֆայսալ Բին Ֆարհանն ընդգծել է պաշտօնական Ռիադի դիրքորոշումը՝ դատապարտելով Իրանի ինքնիշախնութեան եւ տարածքային ամոբղջականութեան դէմ ուղղւած Սիոնիստական ռեժիմի ագրեսիան: Նա կարեւորել է տարածաշրջանի բոլոր երկրների ջանքերը՝ կանխելու անապահովութեան տարածումը տարածաշրջանում:
Աբբաս Արաղչին իր հերթին շնորհակալութիւն յայտնելով Սաուդեան Արաբիային՝ Սիոնիստական ռեժիմի գործողութիւնները դատապարտելու հարցում արագ դիրքորոշման համար, կարեւորել է իսլամական երկրների համակարգւած գործողութիւնները՝ դադարեցնելու Իսրայէլի յանցագործութիւնները եւ մարդկանց դաժան սպանութիւնները Գազայում եւ Լիբանանում։
Կողմերն ընդգծել են երկկողմ խորհրդակցութիւնների շարունակման անհրաժեշտութիւնը: