ՄիջազգայինՔաղաքական

Լոս Անջելէսի որոշ հատւածներում պարետային ժամ է յայտարարւել

«ԱԼԻՔ» – Լոս Անջելէսի քաղաքապետ Կարէն Բասը եւ ոստիկանապետ Ջիմ ՄաքԴոնելը քաղաքի կենտրոնի որոշ հատւածներում պարետային ժամ են յայտարարել՝ ներգաղթային ծառայութեան ռէյդերի դէմ բողոքի ցոյցերի ֆոնին։

BBC–ի փոխանցմամբ՝ այն կը տեւի ժամը 20:00-ից մինչեւ 06:00-ը եւ կը տեւի մի քանի օր։ Նա ասել է, որ քաղաքը զգալի վնաս է կրել, սակայն պարետային ժամը վերաբերում է միայն մէկ քառակուսի մղոն տարածքին։ Այդ տարածքի բնակիչները եւ հաւատարմագրւած լրատւամիջոցները չեն տուժի, յաւելել է Բասը։

Լոս Անջելէսի ոստիկանութեան պետը նշել է, որ պարետային ժամը անհրաժեշտ է «կեանքեր փրկելու եւ սեփականութիւնը պաշտպանելու համար» օրեր տեւած անկարգութիւններից յետոյ։ Նա նաեւ ասել է, որ շաբաթ օրը ձերբակալւել է 27 մարդ, կիրակի՝ 40, երկուշաբթի՝ 114 եւ երեքշաբթի՝ 197։

Կարէն Բասը նաեւ կոչ է արել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել ներգաղթի եւ մաքսային ծառայութեան (ICE) կողմից անօրինական ներգաղթեալների դէմ իրականացւող ռէյդերը։ Նա ասել է, որ փորձում է կապ հաստատել Թրամփի հետ՝ հարցը քննարկելու համար։

Related Articles

Back to top button